Լրահոս

06.08.2016 18:47


Մահվան ելքով վրաերթ Երևանի Տ. Պետրոսյան փողոցում

Մահվան ելքով վրաերթ Երևանի Տ. Պետրոսյան փողոցում

Օգոստոսի 6-ին, ժամը 00.05-ին, 1990 թ. ծնված Կարեն Գ.-ի վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տ. Պետրոսյան փողոցի թիվ 11 շենքի մոտ բախվել է կայանված «Օպել»-ի, որից հետո դուրս գալով երթևեկելի գոտուց՝ վրաերթի է ենթարկել 1981թ. ծնված Կարեն Կարապետյանին և 1986թ. ծնված Կարո Ժամխարյանին:
Վերջիններս և «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ժամը 1-ին Կարո Ժամխարյանը գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը