Լրահոս

25.10.2010 10:48


«ԵԽԽՎ որոշումների «կատարման» մասին»

 22.10.10թ.-ի  իր  տեղեկատվական  հաղորդումներում, «Արմենիա» հեռուստաընկերությունը  տեղեկացրեց, որ  Հայաստանի  հանրապետական կուսակցությունը  շարունակում  է  խախտել  ՀՀ  սահմանադրական կարգն, այն  է' անվճար  բուժօգնություն, այսինքն'  բարեգործություն  է իրականացնում:

Բավական է  այցելել  նաև  այդ  կուսակցության  պաշտոնական կայքը, համոզվելու  համար, որ  ՀՀԿ  հակասահմանադրական  գործունեությունը  կրում  է  զանգվածային  բնույթ:

Ինչպես  տեղեկացրել  ենք,  ՀՀԿ  այս օրինախախտման, այդ  թվում, նրա  գործադիր  մարմնի անդամների' ՀՀ  վարչապետի  և   ՀՀ Նախագահի  աշխատակազմի  ղեկավարի  վերաբերյալ  մեր  հաղորդումների  կապակցությամբ,  Հատուկ  քննչական  ծառայությունը հրաժարվում  է  որևէ  որոշում  ընդունել: Ի դեպ, ՀՔԾ-ը  հրաժարվում  է  որոշում  ընդունել  նաև  Ոսկեվազի  գինու  գործարանի սեփականատեր  ԱԽՔ-ին առնչվող  մեր    հաղորդման  մասին: 

ՀՔԾ  այդ  անգործության  մասին  այսօր  դիմել  ենք  ՀՀ  գլխավոր  դատախազին, իսկ ՀՀԿ  հակասահմանադրական  գործունեության մասին  Հայաստանի  պառլամենտարիզմի  կենտրոնը  առաջարկություն  է  ներկայացրել   Հանրային  խորհուրդ:

«Ընդդեմ  ՀՀԿ  Ապօրինությունների» համահայկական  կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը