Իրանը պատրաստ է միջնորդել ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում
Իրանը պատրաստ է միջնորդել ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում. այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո Թեհրանում երկուշաբթի օրը ասել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին։
Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ հիմնական հարցերից էին Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և ղարաբաղյան հակամարտությունը։
-Մենք երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ ենք քննարկել,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Էլմար Մամեդյարովը։
Նա Իրանին շնորհակալություն է հայտնել միջազգային կազմակերպություններում ղարաբաղյան հարցում արդար դիրքորոշում ունենալու և արտահայտելու համար։

Ըստ «Trend News»-ի