Լրահոս

08.08.2016 06:59


«Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ի տարածքում ավտոմեքենաներ են այրվել

«Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ի տարածքում ավտոմեքենաներ են այրվել

Օգոստոսի 8-ին, ժամը 02.54-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 22-րդ փողոցում՝ «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ի տարածքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվել է Նոր Արեշի 22-րդ փողոցի թիվ 63/1 հասցեում գտնվող «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ի տարածքում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդ՝ 1972 թ. ծնված Հ. Դ.) 35 AR 710 պետհամարանիշով ավտոմեքենայի բեռնախցիկը և սրահը, մոտակայքում կայանված «Mercedes C-180» մակնիշի 34 QU 988 (վարորդի տվյալները չի հաջողվել ճշտել) պետհամարանիշով ավտոմեքենայի ձախակողմյան հատվածի անվադողը, թարթիչը, վնասվել է կողային հայելին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.05-ին, մարվել՝ 03.21-ին:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն՝ մինչ ավտոմեքենայի գազի արտահոսքի դադարելը:

Այս խորագրի վերջին նյութերը