Լրահոս

08.08.2016 08:12


Երևան-Սևան ճանապարհին «ГАЗель»–ն ընկել է կամրջից. վարորդը հոսպիտալացվել է

Երևան-Սևան ճանապարհին «ГАЗель»–ն ընկել է կամրջից. վարորդը հոսպիտալացվել է

Օգոստոսի 8-ին, ժամը 02.53-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին կողաշրջվել է «ГАЗель» մակնիշի ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ГАЗель» մակնիշի 34 FD 267 պետհամարանիշով (վարորդ` 1989 թ. ծնված Դ. Մ.) բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել կամրջից և հայտնվել գլխիվայր վիճակում:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը վարորդ Դ. Մ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Հրազդանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, հոսանքազրկել են ավտոմեքենան և հեռացրել ճանապարհին թափված ծառի ճյուղերը:

Այս խորագրի վերջին նյութերը