Լրահոս

08.08.2016 08:50


Վեդի-Ուրցաձոր ճանապարհին բախվել են «ВАЗ-2106 »–ը և «ЗИЛ»–ը

Վեդի-Ուրցաձոր ճանապարհին բախվել են «ВАЗ-2106 »–ը և  «ЗИЛ»–ը

Օգոստոսի 8-ին, ժամը 00.52-ին ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Ուրցաձոր-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «ВАЗ-2106 » մակնիշի և «ЗИЛ» մակնիշի ավտոմեքենանները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1960 թ. ծնված Ս. Ն.-ը և 1969 թ. ծնված Ս. Գ.-ը տեղափոխվել են Վեդի քաղաքի ԲԿ, իսկ 1969 թ. ծնված Ա. Կ.-ը՝ «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ ուղևորներինը՝ բավարար:

Հրշեջ-փրկարարները փակել են «ВАЗ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը