Լրահոս

08.08.2016 19:08


Ծեծի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Ծեծի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Օգոստոսի 7-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել 1971 թ. ծնված Վարդան Ն.-ի կողմից մի տղամարդու մարմնական վնասվածք պատճառելու մասին:
Նույն օրը, ժամը 9.40-ին, Դիլիջանի Օրջոնիկիձեի փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Վարդան Ն.-ն, որը օգոստոսի 1-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 118 հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Այս խորագրի վերջին նյութերը