Լրահոս

15.12.2009 11:34


Նարեկ Գալստյան. «Ողղակի ցավում եմ, որ վերջին տարիներին մենք ունեցել ենք նման ղեկավար»

Նարեկ Գալստյան. «Ողղակի ցավում եմ, որ վերջին տարիներին մենք ունեցել ենք նման ղեկավար»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանելով այն հարցին, թե ինչու ինքն ու իրեն համախոհ  կուսակցականները չեն հեռանում  ու ստեղծում նոր կուսակցություն՝ ասել է. «Որովհետև ՍԴՀԿ-ն բրենդ է»։

«7օր»-ի հետ զրույցում ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության անդամ, ՍԴՀԿ մամլո խոսնակ Նարեկ Գալստյանը մեկնաբանելով այդ՝ ասել է, թե իր  համար անհասկանալի և անընդունելի է, որ մարդը չի կարող  լքել կուսակցությունը միայն այն պարատճառով, որ վերջինս բրենդ է։

-Ես ուզում եմ հիշեցնել տիկին Սարգսյանին, որ խոսքը գնում է մայր կուսակցության մասին, որ խոսքը գնում  է 123-ամյա քաղաքական ուժի մասին, այլ ոչ թե որևիցե ապարնքի մասին, որի բրենդը իսկապես կարևոր է։ Սա «Կոկա կոլա» կամ «Պեպսի» չէ, այլ Հնչակյան մայր կուսակցություն, որի անունը կրել, որի անունից  խոսելն ուղղակի պարտավերոցնող ու լրջագույն մի գործ է։ Ողղակի ցավում եմ, որ վերջին տարիներին մենք ունեցել ենք նման ղեկավար։ Կարծում եմ,  որ հետագայում՝ ՍԴՀԿ պատմությունը գրելիս,  պատմության այն մասը, ոը վերաբերելու է Լյուդմիլա Սարգսյանի ատենապետությանը, ուղղակի դուրս է մնալու և գրվելու է՝ բարձիթողի վիճակ,-ասել է Նարեկ Գալստյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը