Լրահոս

08.08.2016 19:30


Սիլիկյան թաղամասում հրդեհ է բռնկվել (ֆոտոշարք)

Սիլիկյան թաղամասում հրդեհ է բռնկվել (ֆոտոշարք)

Օգոստոսի 8-ին, ժամը 09.10-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սիլիկյան թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկի տան տանիքում:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը և երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.45-ին, մարվել՝ 10.33-ին: Այրվել են Ս. Մ.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ ամբողջությամբ (մոտ 110 քմ), իսկ Խ. Գ.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 90 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը