Վահան Շիրխանյան. «Այդ կինը մշտապես կասկածների մեջ է»
Դեկտեմբերի 16-ին տեղի է ունենալու Սոցիալ դեմոկրատ-հնչակյան կուսակցության արտակարգ համագումարը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ կուսակցության մի շարք կառույցներ անվստահություն էինհայտնել ՍԴՀԿ ատենապետԼյուդմիլա Սարգսյանին։ Նախօրեին՝ երեկոյան հրավիրած ասուլիսի ժամանակ, Լ. Սարգսյանը հայտարարել է, որ արտակարգ համագումարըտեղիունենալչիկարող, քանի որ ՍԴՀԿ կանոնադրության մեջ նման հասկացություն գոյություն չունի։
Այս կապակցությամբ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ներկայացուցիչ Վահան Շիրխանյանն այսօր «7օր»-ին ասել է, որ արտակարգ համագումարը տեղի է ունենալու, որտեղ բարձրացվելու է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին անվստահություն հայտնելու հարցը։
-Ես առաջին հերթին նրան և հետո բոլոր մյուսներին խորհուրդ եմ տալիս ուշադիր ընթերցել Կանոնագիրը, որտեղ ասվում, որ ՍԴՀԿ բոլոր օղակներում որոշումներն ընդունվում են կուսակցության մեծամասնության կողմից։ Բացարձակ մեծամասնությունն այսօր հավաքվել է, որն ամբողջովին մերժում է Լյուդմիլա Սարգսյանին, և որոշել է արտակարգ համագումար հրավիրել, որպեսզի կուսակցության դեմքը պահպանի, կուսակցությո՛ւնը պահպանի։ Այստեղ ամեն ինչ կանոնագրային է,- պնդել է Վ. Շիրխանյանը։
Ի դեպ, նշենք, որ Լյուդմիլա Սարգսյանին պաշտոնանկ անելու՝ ՍԴՀԿ-ում առկա տրամադրությունների մասին մամուլում դեռ վաղուց էին լուրեր շրջանառվում, սակայն «7օր»-ի հարցին ի պատասխան՝ թե՛ Վահան Շիրխանյանը, և թե՛ Լյուդմիլա Սարգսյանը պնդում էին, որ այդ հարցը կորոշվի 2010թ. հունվարի 9-ին կայանալիք ՍԴՀԿ հերթական համագումարի ժամանակ։ Այս ընթացքում ՍԴՀԿ-ում ի՞նչ տեղի ունեցավ, որ Լյուդմիլա Սարգսյանի ատենապետության հարցը բարձրացնելն այլևս անհետաձգելի դարձավ։
-Կուսակցության մեջ քայքայիչ գործընթացը, որը տանում էր, ինչքան էլ որ տարօրինակ է, նրա ատենապետը, այնպիսի արագություն ստացավ, որ այլևս հանդուրժել հնարավոր չէր։ Լուծարվում էին կառույցներ, որոնք մինչ այդ անտեսված էին եղել, կառույցներ, որոնց հետևում կային կուսակցության հարյուրավոր նվիրյալ անդամներ, կային պատերազմի մասնակից անդամներ, և գնաց պրոցես՝ դրանք լուծարելու ու խմբերով անհայտ մարդկանց կուսակցություն մտցնելու։ Բնական է, որ կուսակցության հիմնական, մեծագույն մասսան այլևս դա հանդուրժել չէր կարող,- բացատրել է Վ. Շիրխանյանը՝ հավելելով, որ սեփական սխալները տեսնելու փոխարեն, ատենապետության աթոռը պահպանելու նպատակով է, որ Լ. Սարգսյանը մեղադրանքներ է հնչեցնում իր կուսակիցների հանդեպ։
-Կասկածամիտ մարդկանց համար շատ դժվար է ապրել։ Այդ կինը մշտապես կասկածների մեջ է, և ոչ թե նրա համար, որ կա ինչ-որ մեկը, որը ձգտում է այդ պաշտոնին կամ աթոռին, այլ, ըստ երույթին, ինքը հասկանում է, որ իր տեղում չէ,- Լ. Սարգսյանի մասին խոսելիս ասել է Վ. Շիրխանյանը։
-Ատենապետության աթոռի պահպանում. այլ նպատակ այստեղ գույություն չունի։ Այն, որ ասում է ՝ այ, նրանք ուզում էին Կոնգրեսից դուրս գալ, իսկ մենք կյանքի գնով պահելու ենք կուսակցությունը Կոնգրեսում, ոչ մի հիմք չունի, բացարձակ սուտ է, որովհետև Կոնգրեսի հետ համագործակցելու պայմանը և պահանջը դրվել է Համահնչակյան կուսակցության համագումարի կողմից, ոչ թե Լյուդմիլայի կամ որևէ մեկի։
Վահան Շիրխանյան. «Այդ կինը մշտապես կասկածների մեջ է»
Դեկտեմբերի 16-ին տեղի է ունենալու Սոցիալ դեմոկրատ-հնչակյան կուսակցության արտակարգ համագումարը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ կուսակցության մի շարք կառույցներ անվստահություն էին հայտնել ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին։ Նախօրեին՝ երեկոյան հրավիրած ասուլիսի ժամանակ, Լ. Սարգսյանը հայտարարել է, որ արտակարգ համագումարը տեղի ունենալ չի կարող, քանի որ ՍԴՀԿ կանոնադրության մեջ նման հասկացություն գոյություն չունի։

7or.am