Քաղաքական

08.08.2016 15:43


Ալեք Ենիգոմշյանն ազատ է արձակվել (տեսանյութ)

Ալեք Ենիգոմշյանն ազատ է արձակվել (տեսանյութ)

Ինչպես ավելի վաղ գլխավոր դատախազությունից հայտնել էին, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքը, հարակից շինությունները զավթելու ու պահելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 08.08.2016թ. որոշում է կայացվել մեղադրյալ Արա Ալեքսանդր Կումշոյանի /Ալեք Ենիգոմշյան/ նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին՝ մեղադրյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու պատճառաբանությամբ:

Նույն օրը կայացված որոշման պատճեններն ուղարկվել են նախաքննության մարմնին և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին՝ մեղադրյալին անհապաղ ազատ արձակելու պահանջով:

Քիչ առաջ Ալեք Ենիգոմշյանն ազատ է արձակել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։ Նրան այնտեղից դուրս են բերել ետնամասով, և հատուկ տրանսպորտային միջոցով ուղեկցել տուն։

Ավելի ուշ լրագրողներին տված հարցազրույցում Ենիգոմշյանը հայտարարել է, որ իրեն ձերբակալել են ժողովրդի ընդվազման կազմակերպումը խափանելու համար։

«Ժողովուրդը պետք է նորից դուրս գա փողոց, հավաքների մի քանի օրով կասեցումը դեռ ոչինչ չի նշանակում, հավաքներ լինելո՛ւ են»,–հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը