Լրահոս

08.08.2016 15:53


Գիշերը «Լեքսուս»-ից գողություն կատարողը բռնվել է

Գիշերը «Լեքսուս»-ից գողություն կատարողը բռնվել է

Օգոստոսի 7-ին, ժամը 2.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1979 թ. ծնված Լուսինե Մ.-ն և հայտնել, որ իրենց շենքի բակում կայանված իր ավտոմեքենայի լույսերը վառվում են և սրահում մարդ կա:
Ժամը 2.30-ին Ագաթանգեղոսի փողոցի շենքերից մեկի բակից, գողության փորձ կատարելու կասկածանքով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները բերման են ենթարկել 1981 թ. ծնված Վահան Ն.-ին: Նա Լուսինե Մ.-ին պատկանող «Լեքսուս» մակնիշի ավտոմքենայից փորձել է գողություն կատարել, սակայն բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը