Լրահոս

08.08.2016 16:40


Փամբակ գյուղի մոտ «Զիլ»–ը կողաշրջվել է. կա տուժած

Փամբակ գյուղի մոտ «Զիլ»–ը կողաշրջվել է. կա տուժած

Օգոստոսի 8-ին, ժամը 13.32-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Փամբակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Զիլ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 15-րդ կմ-ում «Զիլ» մակնիշի 38OL298 (վարորդ՝ Հ. Ղ., ծնվ. 1968թ.) պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է՝ դարձնելով ավտոճանապարհը դժվարանցանելի:

Մինչ շտապօգնության դեպքի վայր հասնելը հրշեջ-փրկարարները Հ. Ղ.-ին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Հ. Ղազարյանը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարների և տեղի ուժերի օգնությամբ ուղղվել է բեռնատար ավտոմեքենան և ճանապարհը դարձել է անցանելի:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը