Քաղաքական

08.08.2016 17:15


Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն ազատվել է պաշտոնից

Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն ազատվել է պաշտոնից
Ոստիկանությունում ընթացող ծառայողական քննությունների արդյունքներով, ոստիկանության պետի հրամաններով՝ ոստիկանության մի շարք ծառայողներ, այդ թվում՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ենթարկվել են կարգապահական տույժերի:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Աշոտ Կարապետյանն այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ է նշանակվել Սարգիս Մարտիրոսյանը:
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը