Լրահոս

08.08.2016 23:01


Բյուրեղավանցին ասել է՝ գնում է կյանքին վերջ տալու, և կորել է

Բյուրեղավանցին ասել է՝ գնում է կյանքին վերջ տալու, և կորել է

Օգոստոսի 8-ին, ժամը 17.36-ին ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Բյուրեղավան քաղաքի թիվ 41 շենքի բնակարաններից մեկի բնակիչ՝ Գ. Մ.-ը (ծնվ. 1948 թ.) ս.թ. օգոստոսի 6-ին տանից դուրս է եկել ասելով, որ գնում է կյանքին վերջ տալու. քաղաքացու բջջայինը գտնվել է Ներքին Պտղնի գյուղի ջրանցքի մոտակայքում. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 17.52-ից մինչև ժամը 19.26-ը իրականացվել են Գ.Մ.-ի որոնողական աշխատանքներն, ինչը ավարտվել է անարդյունք:

Այս խորագրի վերջին նյութերը