Լրահոս

09.08.2016 08:10


Մահվան ելքով խոշոր վթար Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին

Մահվան ելքով խոշոր վթար Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին

Օգոստոսի 8-ին, ժամը 21.25-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի 125-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 20LL401 (վարորդ՝ Ա. Գ. ծնվ.1931թ ԼՂՀ Մարտակերտի շրջան Կիչան գյուղի բնակիչ.) և «ՎԱԶ-2121» մակնիշի 110SS01 (վարորդ՝ Ն. Ս. ծնվ. 1999թ ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի.բնակիչ), պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ-2106»-ի վարորդ Ա.Գ.-ը տեղում մահացել է, իսկ ուղևորներ Լ. Ա.-ը (ծնվ. 2001թ ԼՂՀ Մարտակերտի շրջան Մաղավուզ գյուղի.բնակիչ), Մ. Ա.-ը (ծնվ.1981թ ԼՂՀ Մարտակերտի շրջան Մաղավուզ գյուղի բնակիչ) և «ՎԱԶ-2121»-ի վարորդ՝ Ն. Ս.-ը և ուղևորներ՝ Մ. Ս.-ը (ծնվ.2006թ.ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ) Ն. Գ.-ը (ծնվ.1994թ. Ստեփանակերտ քաղաքի բնակիչ) դուրս են բերվել տեղի ուժերով ավտոմեքենաներից և հոսպիտալացվել Եղեգնաձորի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրշեջ-փրկարարները Ա. Գ.-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը