Լրահոս

09.08.2016 17:57


«Ռենեսանս» ռեստորանի մոտ այրվել է 5000 քմ խոտածածկ տարածք

«Ռենեսանս» ռեստորանի մոտ այրվել է 5000 քմ խոտածածկ տարածք

Օգոստոսի 8-9-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`Երևանի Ջրվեժ թաղամասի մոտ՝ 3000 քմ, Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանի մոտ 5000 քմ, Սարկավագի փողոցի մոտ՝ 5000 քմ խոտածածկույթ, Արարատի մարզի Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի մոտակայքում՝ 300 քմ խոտածածկույթ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Սիրուս» գործարանի մոտակայքում՝ 900 քմ, Նոր Երզնկա գյուղի մոտ՝ 90 հակ խոտածածկ տարածք, Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի մոտակայքում՝ 5000 քմ հնձած ցորենի արտ, Շիրակի մարզի Շիրակավան գյուղի ուղեկալի մոտակայքում ՝ 1 հա հնձած կորնկալ արտ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը