Լրահոս

09.08.2016 09:44


Հայտնաբերվել է կորած քաղաքացու դին

Հայտնաբերվել է կորած քաղաքացու դին

Ինչպես հայտնել էինք, օգոստոսի 8-ին, ժամը 17.36-ին ԱԻՆ–ում տեղեկատվություն էր ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի թիվ 41 շենքի բնակարաններից մեկի բնակիչ՝ 1948 թ. ծնված Գ. Մ.-ը ս.թ. օգոստոսի 6-ին տանից դուրս է եկել՝ ասելով, որ գնում է կյանքին վերջ տալու. քաղաքացու բջջայինը գտնվել է Ներքին Պտղնի գյուղի ջրանցքի մոտակայքում:

Ժամը 17.52-ից մինչև ժամը 19.26-ը փրկարարներն իրականացրել էին որոնողական աշխատանքներ, որոնք ավարտվել էին անարդյունք:

Օգոստոսի 9-ին, ժամը 07.45-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Ժամը 08.45-ին հայտնաբերվել է քաղաքացու դին:

Այս խորագրի վերջին նյութերը