Պետական բյուջեի եկամուտներն աճել են 91.4, ծախսերը' 26.2 մլրդ դրամով
2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 566.6 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ շուրջ 595 մլրդ դրամ, որոնք ապահովել են կառավարության' ինն ամիսների համար հաստատած ծրագրի համապատասխանաբար 109.8 և 93.2 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով' 77.7%-ով, ծախսերի գծով' 69.4%-ով:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 19.2%-ով կամ 91.4 մլրդ դրամով: Ընդ որում, 18%-ով (80.2 մլրդ դրամով) ավելացել են հարկային եկամուտները, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 97.1%-ով կամ 2.9 մլրդ դրամով' պաշտոնական դրամաշնորհները, 30.5%-ով կամ 8.3 մլրդ դրամով' այլ եկամուտները:
Պետական բյուջեի եկամուտների 92.7%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6.3%-ը' այլ եկամուտների, 1%-ը' պաշտոնական դրամաշնորհների հաշվին: □Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին□ ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաև պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 14.1 մլրդ դրամ:
2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են շուրջ 595 մլրդ դրամի ծախսեր' կազմելով իննամսյա ծրագրի 93.2%-ը: Մասնավորապես' 534.8 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 60.2 մլրդ դրամ' ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու ժամանակահատվածում շուրջ 10.5 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 4.6%-ով կամ շուրջ 26.2 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է պետական պարտքի սպասարկման ծախսերի և դրամաշնորհների գծով ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ:
2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 28.4 մլրդ դրամ պակասուրդով' իննամսյա ծրագրով նախատեսված 122.3 մլրդ դրամի և 2009 թվականի նույն ժամանակահատվածի 93.5 մլրդ դրամ փաստացի ցուցանիշի դիմաց: Պակասուրդի ֆինանսավորման համար ներքին աղբյուրներից ներգրավվել է շուրջ 39.2 մլրդ դրամ, իսկ արտաքին ֆինանսավորման ցուցանիշը կազմել է ‑10.8 մլրդ դրամ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին