Լրահոս

09.08.2016 16:00


Հետախուզվում էր 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով

Հետախուզվում էր 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով

Օգոստոսի 8-ին, ժամը 19-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1994 թ. ծնված Ալեքսան Հովակյանին, որը մարտի 26-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 134 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով /սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ/:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ա.Հովակյանը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ, վերջինիս հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազություն և հետախուզումը նախաձեռնողին:

Այս խորագրի վերջին նյութերը