Լրահոս

09.08.2016 14:26


Տղամարդը և կինը հետախուզվում էին ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու մեղադրանքով

Տղամարդը և կինը հետախուզվում էին ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու մեղադրանքով

Ոստիկանությունից հայտնում են, որ Կոտայքի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել օգոստոսի 7-ից ՀՀ քր. օր.-ի 338 հոդվածի (Սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալը կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով հետախուզվող, 1980 թ. ծնված Շահեն Ք.-ն:

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները նույն օրը Իջևան քաղաքի շուկայի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել օգոստոսի 7-ից ՀՀ քր. օր.-ի 338 հոդվածի (Սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալը կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով հետախուզվող, 1978 թ. ծնված Քրիստինե Օ.-ին:

Այս խորագրի վերջին նյութերը