Լրահոս

15.12.2009 12:11


Համահնչակյան կրքեր

Դեկտմբերի 14-ին հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՍԴՀԿ Վարդան Խաչատրյանի մուտքին՝ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը հայտարարել էր.

-Նպատակ ունեին ինձ նրանով փոխարինել։ Ինչ վերաբերում է Վահան Շիրխանյանին, ապա նա ի սկզբանե նպատակ է ունեցել պառակտել կուսակցությունը։ Նա ի սկզբանե նպատակ ուներ դառնալ կուսակցության ատենապետ։

Վ. Շիրխանյանն այսօր հերքել է այդ խոսքերը՝ «7օր»-ին ասելով, որ դա ի սկսզբանե բացառված է եղել, քանի որ ինքը երբեք նման ցանկություն չի ունեցել և լինելով Կենտրոնական վարչության անդամ՝ նման իրավունք էլ չունի։

Վ. Շիրխանյանը հնարավոր չի համարել նաև ՍԴՀԿ համագումարում ատենապետության պաշտոնի համար իր թեկնածության առաջադրումը՝ ասելով.

-Ինչո՞ւ պետք է առաջադրեն, եթե ես դեմ եմ և չեմ ուզում։

Փոխարենը Վարդան Խաչատրյանի թեկնածության առաջադրման կապակցությամբ Վ. Շիրխանյանը նշել է.

-Ես չեմ բացառում դա, ոչ էլ պարտադիր եմ համարում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը