Լրահոս

09.08.2016 19:34


Հրդեհ «Նոյ» թաղամասի ամառանոցային խոհանոցում

Հրդեհ «Նոյ» թաղամասի ամառանոցային խոհանոցում

Օգոստոսի 9-ին, ժամը 10.04-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Նոյ» թաղամասի թիվ 1/10 տան ամառանոցային խոհանոցում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.28-ին, մարվել՝ 10.38-ին:

Ամբողջությամբ այրվել է տան բակում գտնվող խոհանոցային հատվածը (30 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը