Լրահոս

09.08.2016 18:45


Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում

Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում

Ուշադրություն

Օգոստոսի 11-14-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից:

Հանրապետության տարածքում՝

Օգոստոսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ:

Օգոստոսի 10-ի երեկոյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 10-11-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում՝

Օգոստոսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 10-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Երևանի օգոստոսի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 39.50C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 14.30C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 26.20C


Այս խորագրի վերջին նյութերը