Լրահոս

25.10.2010 12:17


Արամ Ապատյան. «Այս օրինագիծը հակասում է ՄԱԿ–ի կոնվենցիային»

Արամ Ապատյան. «Այս օրինագիծը հակասում է ՄԱԿ–ի կոնվենցիային»

Չորրորդ գումարման Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի դեմ ԱԺ-ի Դեմիրճյան փողոցին նայող մուտքի դիմաց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը այսօր բողոքի գործողություն էր կազմակերպել։ Նախաձեռնող խմբի անդամ Արամ Ապատյանը «7օր»-ին ասել է, որ այդ օրինագիծը հակասում է միջազգային պայմանագրերին, մասնավորապես ՄԱԿ-ի համաձայնագրին, որը վերաբերում է կրթության բնագավառին։

-Այս օրինագիծը հակասում է ՄԱԿ-ի կոնվենցիային։ Մենք կարող ենք դիմել համապատասխան ատյաններ՝ պահանջելով մերժել այդ օրենքները՝ դրանք համարելով անվավեր։ Կան նաև պայքարի այլ միջոցներ, որոնք մենք դեռ պետք է քննարկենք և մշակենք,-ասել է Արամ Ապատյանը՝ հավելելով,-այս դպրոցները չեն բացվելու, քանի որ Հայաստանը թույլ չի կարող տալ նման ոճրագործություն իր հանրակրթության համակարգի հանդեպ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը