Լրահոս

09.08.2016 15:01


Ակնաղբյուր գյուղի այգում այրվել է մոտ 18 պտղատու ծառ և ջերմահարվել՝ 22-ը

Ակնաղբյուր գյուղի այգում այրվել է մոտ 18 պտղատու ծառ և ջերմահարվել՝ 22-ը

Օգոստոսի 9-ին, ժամը 13.14-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.16-ին, մարվել՝ 12.30-ին:

Այգում այրվել են մոտ 18 պտղատու ծառ և ջերմահարվել՝ 22-ը, այրվել է նաև մոտակայքում գտնվող մոտ 500 կգ կուտակված անասնակեր և 3 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև Ակնաղբյուր գյուղի 7 բնակիչ:

Այս խորագրի վերջին նյութերը