Լրահոս

09.08.2016 15:14


Ամասիայում կոմբայն է արգելափակվել ցեխակույտում

Ամասիայում կոմբայն է արգելափակվել ցեխակույտում

Օգոստոսի 9-ին, ժամը 12.20-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղից 2 կմ դեպի «Սուրիկի աղբյուր» կոչվող դաշտում կոմբայնն արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Fortschritt E303» մակնիշի 2130 AE պետհամարանիշով կոմբայնը (վարորդ Ռ. Վ.):

Այս խորագրի վերջին նյութերը