Լրահոս

10.08.2016 01:12


Շինության տանիքին դի է հայտնաբերվել (լուսանկար)

Շինության տանիքին դի է հայտնաբերվել (լուսանկար)

Օգոստոսի 9-ին, ժամը 16.15-ին ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Մարգարյան 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքի մոտակայքում գտնվող երկհարկանի շինության տանիքին դի կա, որն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 5-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչ՝ 1938 թ. ծնված Ա. Մ.-ն ընկել է 2-րդ հարկի 3-րդ բնակարանի պատշգամբի տանիքին:

Փրկարարներն իջեցրել են դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Այս խորագրի վերջին նյութերը