Լրահոս

10.08.2016 07:44


Եղեգնաձորում մեղվի փեթակը տեղափոխելիս ընկել և բացվել է. մեղուները սկսել են խայթել տան անդամներին

Եղեգնաձորում մեղվի փեթակը տեղափոխելիս ընկել և բացվել է. մեղուները սկսել են խայթել տան անդամներին

Օգոստոսի 9-ին, ժամը 23.18-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան նրբանցքի տներից մեկի մեղվի փեթակը տեղափոխելիս ընկել և բացվել է, ինչի հետևանքով մեղուները խայթում են տան անդամներին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մեղուների խայթոցից տուժել է 1975 թ. ծնված Հ. Մ.-ը:

Փրկարարները կարգավորել են փեթակը և տուժածին մոտեցրել շտապ օգնության ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը