Լրահոս

10.08.2016 07:59


«Toyota Prado»–ն գլորվել է ձորը. կան տուժածներ

«Toyota Prado»–ն գլորվել է ձորը. կան տուժածներ

Օգոստոսի 10-ին, ժամը 03.44-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 26 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Prado» մակնիշի 68 ՏՏ 953 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1989 թ. ծնված Վ. Օ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը, ուղևորներ՝ 1987 թ. ծնված Բ. Մ.-ը և 1992 թ. ծնված Ռ. Գ.-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Բ. Մ.-ը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից, իսկ Վ. Օ.-ը դուրս է բերվել տեղի ուժերով:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ռ. Գ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը