Լրահոս

10.08.2016 10:25


Հրդեհ է բռնկվել Պռոշյան գյուղում և Քանաքեռում

Հրդեհ է բռնկվել Պռոշյան գյուղում և Քանաքեռում

Օգոստոսի 10-ին, ժամը 07.31-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում՝ գերեզմանատան մոտակայքում, այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գայի 4-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.08-ին, մարվել՝ 08.22-ին: Այրվել են տանիքի փայտե և ապակեբամբակյա կառուցատարրերը՝ 6 քմ և կենցաղային իրեր՝ 8 քմ:

***

Օգոստոսի 10-ին, ժամը 06.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի փոստային բաժանմունքի մոտակայքում կրակ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել է մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղափանցյան փողոցի թիվ 5բ շենքին հարակից շինության ներսում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.16-ին, մարվել՝ 06.34-ին:

Այրվել է կախովի առաստաղը՝ 5 քմ, փայտ՝ 2 խմ և տնտեսական իրեր՝ 5 քմ:

Այս խորագրի վերջին նյութերը