5 տարի առաջ այս օրը հիմնահատակ կործանվեց Զուղայի հայկական գերեզմանատունը
Սիրելի հայրենակիցներ,
շուրջ հինգ տարի առաջ այս օրը' դեկտեմբերի 15-ին, հիմնահատակ կործանվեց Զուղայի հին հայկական գերեզմանատունը, որն ուներ մշակութային և հոգևոր մեծ նշանակություն: Անարյուն այս ցեղասպանությունը, որ կազմակերպել էին ադրբեջանցիները, դեռևս իր արդար և պատշաճ իրավական արձագանքը չի ստացել: 21-րդ դարում նման բարբարոսությունների անպատժելիությունը կարող է ծնել նորերը, և ոչնչացնել այն մարդասիրական արժեքները, որոնք համայն մարդկության համար դարձել են բացարձակ:
Հինգ տարի առաջ հազարավոր մեր հայրենակից նախնիներ զրկվեցին գերեզման ունենալու իրենց իրավունքից, իսկ բարբարոսությունը կատարվեց նրանց շիրիմների պղծման միջոցով:
Հարգելի եղբայրներ և քույրեր, թող, որ ամեն հայ այս օրը իր եկեղեցում, տանը, աշխատատեղում աղոթք բարձրացնի տակնուվրա եղած այդ գերեզմանատանն ամփոփված հանգուցյալ հոգիների հանգստության համար:

«Ծիրանի» ՀԿ