Լրահոս

10.08.2016 19:50


Հայտնաբերվել է Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Հայտնաբերվել է Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Ոստիկանությունից հայտնում են, որ Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 9-ին, ժամը 20-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած, 1986 թ. ծնված Արտակ Ի.-ն, որը հուլիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը):
Արտակ Ի.-ն ներկայացվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչություն:

Այս խորագրի վերջին նյութերը