Լրահոս

15.12.2009 12:53


Զոհեր ավտոպատահարներից

Արագածոտնի մարզային ոստիկա­նությունից տեղեկություն է ստացվել, որ դեկտեմբերի 13-ին, ժամը 19.00-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 84-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեռեւս չպարզված հանգամանք­ներում' «ԳԱԶ-31105» մակնիշի 01 ՏՕ 266 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի ու շրջվել ձորը, ինչի հետեւանքով վարորդ' Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնա­կիչ, 1965 թ. ծնված Խաչիկ Թովմասյանը, տեղում մահացել է, իսկ ուղեւորներ' նույն գյուղի բնակիչներ, 1973 թ. ծնված Էդուարդ Տեր-Գրիգորյանը եւ 1974 թ. ծնված Էդգար Հովհաննիսյանը, ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց:

Արագածոտնի մարզային ոստիկա­նությունից տեղեկություն է ստացվել,  որ նույն օրը, ժամը 23.55-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեռեւս չպարզված  հանգամանքներում' բախվել են «Օպել-Վեկտրա» մակնիշի «FLA-837» և «ԳԱԶ-31» մակնիշի 09 ՍՏ 953 պետհամարանիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Օպել-Վեկտրա» ավ­տո­մեքենայի վարորդը' Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 1964 թ. ծնված Ն. Զուրաբյանը, տեղում մահացել է, իսկ «ԳԱԶ-31» ավտոմեքենայի վարորդը' Երեւանի բնակիչ, 1959 թ. ծնված Գագիկ Մար­տի­րոս­յանը եւ ուղեւորը' Ապարանի բնակիչ, 1982 թ. ծնված Ասքանազ Նիկողոսյանը, ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Աշտարակի հիվան­դա­նոց:

Այս խորագրի վերջին նյութերը