Լրահոս

10.08.2016 14:51


Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձևաչափով քննարկում է նախատեսվում ԼՂ հարցով

Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձևաչափով քննարկում է նախատեսվում ԼՂ հարցով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը կարող է քննարկվել Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ ձևաչափով: Այս մասին TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Այս մասին հայտնում է «trend»–ը։

Նա նշել է, որ դա շահավետ կլինի բոլոր կողմերի համար, և այդ ձևաչափը քննարկվել է Բաքվում կայացած հանդիպման ժամանակ:

«Այդ նախաձեռնությունը հնչեցվել է նաև Սանկտ Պետերբուրգում Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ: Ռուսաստանը ևս դրական է գնահատում այդ մեխանիզմը»,-ասել է Չավուշօղլուն:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը ցանկանում են, որպեսզի Թուրքիան իր ներդրումն ունենա ԼՂ–ի հակամարտության կարգավորման հարցում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը