Լրահոս

10.08.2016 16:35


Աշտարակի ակադեմիայի մոտ «Wolksvagen GOLF» է այրվել

Աշտարակի ակադեմիայի մոտ «Wolksvagen GOLF» է այրվել

Օգոստոսի 10-ին, ժամը 13.48-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Աշտարակ քաղաքի ակադեմիայի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Այրվել է «Wolksvagen GOLF» մակնիշի (վարորդ Կ. Գ.) 32 LT 230 պ/հ ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը