Լրահոս

25.10.2010 12:52


Ինչպե՞ս զսպել գնաճը

Ինչպե՞ս զսպել գնաճը

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս  է վերաբերվում գների աճին և եկամուտները չբարձրացնելու քաղաքականությունը, որը կա նաև 2011թ. բյուջեյում, ու ինչպե՞ս է  հնարավոր լինելու հաղթահարել սոցիալական խնդիրները՝ ասել է.

-Պետության կողմից ֆիքսված սոցիալական մասի ծախսումները հաստատուն են և կախված մեր պետության պետական բյուջեի եկամուտներից։ Ինչ վերաբերում է շուկայական գնին, ապա այն առաջարկի և պահանջարկի հատման կետն է։ Եթե կան այլ գործոններ, որոնք կարող են անուղղակիորեն ազդել գնագոյացման վրա, մի տարբերակ կա. որ տվյալ գնագոյացումը կարող  է լինել ոչ արդարացված՝ դա հանցավոր համաձայնությունն ու մենաշնորհն է։ Այս տարբերակն է,-ասել է նա։

Նրա խոսքերով՝ ՀՀ-ում տնտեսական մրցակցության խնդիրն առկա է։

«Հայրենական ապրանքարտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ պատասխանելով այն հարցին, թե հնարվո՞ր է գնաճը զսպել՝ ասել է.

-Մենք գնաճը ինչպե՞ս պետք է զսպենք։ Պետությունն ասենք ինքը կարտոֆիլ պետք է ունենա և բերի  շուկա, իսկ դրա համար պետք է ներմուծի մի տեղից, որպեսզի զսպի գնաճը։ Միակ զսպման տարբերակը սա է։ Պետությունը ցանկության դեպքում կարող է կարտոֆիլ ներմուծել և զսպել,-ասել է նա։

Ըստ Վազգեն Սաֆարյանի՝ պետությունը շատ հնարավորություններ է բաց թողել այս իրավիճակում չհայտնվելու համար։

-Մենք ինչո՞ւ, ասենք, պետք է ձեթ ներմուծեինք, եթե կարող էինք ինքնուրույն արտադրել,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը