Լրահոս

25.10.2010 13:30


Րաֆֆի Հովհաննիսյան. «Ե՞րբ է ՀՀ Ազգային ժողովը քվեարկության դնելու ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ հարցը»

Խորհրդարանական հերթական քառօրյայի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը ԱԺ նիստը նախագահող Հովիկ Աբրահամյանին հարց է ուղղել, թե ե՞րբ է ՀՀ Ազգային ժողովը քվեարկության դնելու ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ հարցը, և երբ պետք է այն քվեարկվի։

Նա նշել է, թե դա, հիրավի, համազգային նշանակության հարց է,  և հանուն Հայաստանի իշխանության, Արցախի ամբողջականության ու անկախության, նժդեհյան իրավունքի՝ պետք է հավաքական ձայն տալ այդ օրինագծին։ Նրա խոսքերով՝ ինչպես մեծամասնությունը ներկայացնում է համազգային խնդիրներ, և իրենք կողմ են քվեարկում, այնպես էլ այդ հարցն է, որ միաձայն վերաբերմունքի անհրաժեշտություն ունի։

-Առաջին ընթերցմամբ թող ընդունվի, դրանից հետո բոլոր մանրամասները համախոհական ձևով կքննարկենք,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը և ևս մեկ անգամ հարցրել, թե երբ պետք է քվեարկություն լինի, և իր հավաքական անվան դիմաց ՀՀ խորհրդարանն այս գեղեցիկ նոր դահլիճում իր «այո»-ն ասին Հայաստանի ինքնիշխանությանը և Արցախի անկախությանը։

Հարցին ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանն ասել է, թե կանոնակարգ օրենքի համաձայն հարցն այս քառօրյայում դրվելու է քվեարկության, և կոալիցիային ու ընդդիմությանն առաջարկել է միասին քննարկել այն ևս մեկ անգամ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը