Օգոստոսի 10-ին Մոսկվայում արձանագրվեց նորանկախ Հայաստանի դիվանագիտական ամենախոշոր պարտությունը, որն իր բացասական ազդեցությունն է թողնելու մեր երկրի անվտանգության համակարգի վրա:
2008-ից սկիզբ առած «նախաձեռնողական» արտաքին քաղաքականությունը տվեց իր արդյունքները: Սերժ Սարգսյանի անհեռատես և սխալ ռազմավարության ու մարտավարության արդյունքում Ռուսաստանն այլևս մեր ռազմավարական դաշնակիցը չէ: Եվ ընդհանրապես, ՀՀ-ն որևէ դաշնակից չունի: «Աշխարհաքաղաքական թափառաշրջիկությունը» և «օրվա կուրսով» քաղաքականությունն այլ բանի չէր էլ կարող հանգեցնել:
Իշխանական քարոզչամեքենան այս խայտառակությունը և մասնավորապես ՀՀ-ՌԴ հարաբերությունների աննախադեպ վատ մակարդակը փորձում է ներկայացնել որպես «արևմտամետ» ՀՀԿ ղեկավարի ձեռքբերում, բայց դա արդեն որևէ մեկին հետաքրքիր չէ: Սերժ Սարգսյանը բառիս բուն իմաստով հանձնել է ՀՀ ու ԼՂՀ ճակատագրի տնօրինումը դրսի ուժերին և մտածում է բացառապես իր վերարտադրության մասին:
Սարգսյանն արտաքին քաղաքականության հիմքում դրել է սեփական աթոռի հարցը, իսկ անվտանգության հիմքում՝ ուրիշների վրա հույս դնելը: Դա է պատճառը, որ մեր դիվանագիտությունը դարձել է «մուննաթային»: Երկրի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնողը նեղանում է, թե ինչու ուրիշներն իր փոխարեն չեն զինում հայկական բանակը, չեն պատրաստվում մեր փոխարեն կռվել կամ մեր թշնամու հարձակումը կանխել:
Երեկ էլ Սարգսյանը շարունակեց «մուննաթային» գիծը, բայց իր պատկերացրած «և՛, և՛»-ային տարբերակով, այն է՝ ինքն անհարմարության աստիճանի քծնում էր Պուտինին, իսկ ահա հայկական «անկախ» հեռուստաալիքի շուրթերով «մուննաթ» էր գալիս, թե բա ինչու եք Ադրբեջանին զենք վաճառում և ուզում հանձնել հինգ շրջանները: Պուտինը Սարգսյանին պատասխանեց, որ ով փող տա, նրան էլ զենք կտանք, իսկ շրջանների մասին պետք է ինքներդ մտածեիք:
«Ռուսաստանը զենք է վաճառում մեր թշնամի Ադրբեջանին և դավաճանում Հայաստանին» քարոզչակոդի օգնությամբ Բ26-ը փորձում է սեփական ձախողումները և խայտառակ պարտությունները դուրս գրել Կրեմլի ու Պուտինի վրա: Բայց իրականությունն այն է, որ բոլոր խնդիրները մեր ներսում են: Տոտալ թալանը, պետական ինստիտուտների միտումնավոր «փչացումը», ուժային կառույցների հետևողական թուլացումը և նմանատիպ այլ երևույթները ոչ թե դրսի վիրտուալ ուժերի, այլ Սերժ Սարգսյանի ձեռքի գործն են՝ հանուն աթոռի պահպանման:
Պաշտոնը պահելը մեղք չէ և ամբողջ աշխարհում դա կա, բայց երբ պաշտոն պահելն ու երկրի շահերը իրար հակասում են բոլոր հարթություններում, ստանում ենք աղետ: Սարգսյանն աղետ է բերել ՀՀ-ի ու ԼՂՀ-ի գլխին և միայն ներքին կտրուկ փոփոխությունը հնարավորություն կտա այդ աղետի դեմն առնել:
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.: 94 տարի առաջ օգոստոսի 10-ին մեկ այլ պարտություն էլ է արձանագրվել հայկական պետության համար: Այն ժամանակ էլ հայկական դիվանագիտությունը «մուննաթչի» էր, «պահանջատեր», նեղացկոտ (համ էլ՝ «շուստրի») և դրսի ուժերից պահանջում էր մտածել ՀՀ-ի մասին:
94 տարի առաջ այս օրը ՀՀ իշխանությունները «նախաձեռնողկանություն» ցուցաբերեցին, և սկսեցին վտանգավոր խաղեր տալ Արևմուտքի ու Ռուսաստանի հետ: Թե ինչ եղավ այդ ամենի արդյունքում, հիշեցնելու կարիք չկա:
Սերժ Սարգսյանն իր մեջ կրում է բովանդակությամբ նույն, սակայն ձևով տարբեր քիրվայականների ու «պահանջատերերի» բոլոր վատ հատկանիշներն ու մտածողության կոդերը: Դա է պատճառը, որ «Ֆուտբոլային» դիվանագիտության հետևանքով ՀՀ-ն դարձավ ֆուտբոլի գնդակ և աշխարհաքաղաքական խաղացողները հարվածում են այդ գնդակին ինչպես կամենան և ինչքան կամենան:
94 տարի անց