Լրահոս

25.10.2010 13:34


Տեղական արդյունաբերության խթանումը կփրկի՞ մեր տնտեսությունը

Տեղական արդյունաբերության խթանումը կփրկի՞ մեր տնտեսությունը

«Հայրենական ապրանքարտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե եթե  անցած տարի Ռուսաստանից ստացած 500 մլն դոլար վարկի զգալի մասը դրվեր արդյունաբերության մեջ, մենք այսօր դրական արդյունքներ կունենայինք մեր տնտեսության մեջ։

-Բյուջեում եկող տարի նախատեսվում է  արդյունաբերության 4,6%աճ, որը այս տարվա աճից 2%-ով ցածր կլինի. այս տարի արդյուանբերությունը 6,6 % աճ կունենա, բայց եթե մենք ճիշտ ներդրումներ անենք արդյունաբերության մեջ, այսինքն ներքին կոոպերացիա ստեղծենք, ապա լավ արդյուքն կունենանք,-նշել է նա։

Ըստ Վազգեն Սաֆարյանի՝ ազատական տնտեսություն վարող երկրները վերջին 100 տարում  4 անգամ ճգնաժամի են հանդիպել և վերակառուցումների են դիմել, մասնավորապես ԱՄՆ-ը  արդյունաբերության վերականգնման մասին օրենք է ընդունել, և մենք էլ պետք է ընդունենք այդ օրենքը։

-Եթե մենք  ունենանք արտադրող, ապա կարելի տնտեսական այս վիճակը հաղթահարել,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը