Լրահոս

11.08.2016 12:02


Գանձաքարցու որոնողական աշխատանքները վերսկսվել են

Գանձաքարցու որոնողական աշխատանքները վերսկսվել են

Օգոստոսի 10-ին, ժամը 08.31-ին ԱԻՆ–ում ահազանգ էր ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ 80-ամյա Ս. Զ.-ն օգոստոսի 8-ին ժամը 12:00-ի սահմանում տանից դուրս է եկել և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ս. Զ.-ին (ծնվ. 1938թ.) վերջին անգամ տեսել են «Տլոտ» կոչվող հանդամասի հարակից հատվածում:

Հրշեջ-փրկարարները «Տլոտ» կոչվող հանդամասից մինչև «Մուրղուզ» կոչվող լեռ, «Աշնան ծուռթ», «Կանաչ գյոլ» և «Սանդի ուրթ» կոչվող հանդամասերը (մոտ 40 կմ շառավղով) իրականացրել են որոնողական աշխատանքներ:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության 3 աշխատակից և տեղի 30 բնակիչ:

Մթության և անբարենպաստ եղանակային պայմաններից ելնելով՝ ժամը 20.35-ին դադարեցվել էին Ս. Զ.-ի որոնողական աշխատանքները:

Օգոստոսի 11-ին, ժամը 11.53-ին Ս. Զ.-ի որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Այս խորագրի վերջին նյութերը