Լրահոս

11.08.2016 12:10


Երևան-Սևան ավտոճանապարհին վթարի ենթարկված հղի կինը դուստր է լույս աշխարհ բերել

Երևան-Սևան ավտոճանապարհին վթարի ենթարկված հղի կինը դուստր է լույս աշխարհ բերել

Օգոստոսի 10-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 39 կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում բախվել են Սևան քաղաքի բնակիչ, 26-ամյա Մխիթար Ալեքսանյանի վարած «Վազ 2101» մակնիշի 34 ԼՍ 592 համարանիշի, Երևան քաղաքի Վերին Շենգավիթ 1-ին փողոցի բնակիչ, 38-ամյա Սարգիս Հարությունյանի վարած «Mercedes» մակնիշի 16 ՍԼ 868 համարանիշի, Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի բնակիչ, 27-ամյա Տիգրան Կարապետյանի վարած «Mercedes» մակնիշի 34 ԼN 083 համարանիշի և Սևան քաղաքի Իսակովի փողոցի բնակիչ, 35-ամյա Կարեն Ավետիսյանի վարած «Ford Transit» մակնիշի 86 NN 006 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով Մ. Ալեքսանյանն ու նրա ուղևոր՝ 31-ամյա Լիանա Սահակյանը և վարորդներից Տ. Կարապետյանն ու նրա ուղևոր՝ Ուկրաինայի քաղաքացի, ժամանակավորապես Երևան քաղաքի «Գլենդել Հիլզ» թաղամասում բնակվող, 21-ամյա Վերա Նաումչուկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։

Վիրավորներից հղի կնոջը տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա աղջիկ է լույս աշխարհ բերել։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը