Լրահոս

25.10.2010 13:52


Մշակույթի նախարարություն. «Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի հետ մենք ոչ մի կապ չունենք»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվել, թե նոյեմբերի 2-4-ը Հայաստանում  կանցկացվի ադրբեջանական ֆիլմերի փառատոն «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» նախաձեռնությամբ և Հայաստանում ամերիկյան դեսպանատան աջակցությամբ։

«7օր»-ը Հայաստանի մշակույթի նախարարությունից փորձել է պարզել, թե արդյոք նախարարությունը տեղյա՞կ է այս մասին և որևէ կապ ունի՞ միջոցառման հետ։

Մեզ հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանն ասել է, թե այդ միջոցառման հետ իրենք ոչ մի կապ չունեն։

-Նախարարությունը պատասխանատու է և համակարգում է միայն կառավարության ենթակառուցվածքների կազմակերպած մշակութային միջոցառումները։ Հասարակական կազմակերպություններն ազատ են, ոչ ոք չի կարող նրանց արգելել  միջոցառումներ կազմակերպել, և դրանց համար պատասխանատուն էլ իրենք են։ Մեզ այս միջոցառման մասին չեն տեղեկացրել, և նախարարությունը ոչ մի կապ չունի ադրբեջանական ֆիլմերի փառատոնի հետ,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը