2009թ. ձեռքբերումներն ու բացթողումները՝ ըստ Ստեփան Սաֆարյանի
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե որո՞նք են 2009թ. ամենամեծ ձեռքբերումն ու բացթողումը՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասել, թե բացթողումը մարտի 1-ը չբացահայտելն էր։
-Ես կարծում եմ, որ դա տակավին չփակված էջ է, և արձագանքներն իրենց դեռևս շատ զգացնել կտան առաջիկայում։ Ամենևին պատահական չէ, որ միառժամանակ միջազգային մոռացությունից հետո խնդիրը կրկին հայտնվել է նրանց ուշադրության դաշտում։ Աշխարհի որևէ դիվանագետ չի խոստովանի, որ իրենք օգտագործում են այս կամ այն երկրի իշխանության թույլ, խոցելի կողմերը, փակուղիները։ Չի ասի, որ դրա դիմաց կորզվում են համապատասխան որաշումները, բայց դա այդպես է։ Ես կարծում եմ, որ մարտի 1-ը չբացահայտելը նորանոր որոշումների, կորզումների հնարավորություններ է ստեղծում, և որքան արագ փակվի այդ էջը (լայն իմաստով), այնքան կշահեն թե՛ հասարակությունը, թե՛ նաև պետությունն ու պետական շահը,-նշել է նա։
Որքան էլ Ստեփան Սաֆարյանը վերհիշեց 2009թ.բոլոր 365 օրերը, չկարողացավ ձեռքբերում մտաբերել։
-Տարվա ամենամեծ ձեռքբերում չեմ կարող նշել այն պարզ պատճառով, որ տարին ճգնաժամային էր բոլոր առումներով... Երևի Նազիկի հաղթանակը կնշեմ. ուղղակի՝ որպես հաճելի անակնկալ այս տարվա համար, երբ ունեցանք աշխարհի չեմպիոն։ Տնտեսական հաջողություններ չունենք, քաղաքական հաջողություններ չունենք,-ասել է նա։

7or.am