Լրահոս

15.12.2009 14:41


Նիկոլայ Բորդյուժան ամփոփել է ՀԱՊԿ 2009թ. երկրորդ կիսամյակի գործունեությունը

Նիկոլայ Բորդյուժան ամփոփել է ՀԱՊԿ 2009թ. երկրորդ կիսամյակի գործունեությունը

«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ՀԱՊԿ  գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ամփոփել է ՀԱՊԿ 2009թ. երկրորդ կիսամյակի գործունեությունը և խոսել 2010թ. հեռանկարների մասին։ Այս առումով Ն. Բորդյուժան անդրադարձել է «Կանալ-2009» հակաթմրամիջոցային գործողությանը (որը նա որակել է որպես ամենամասշտաբային գործողություն), ՀԱՊԿ արտակարգ իրադրություններին արձագանքող հավաքական ուժերի համակարգի ստեղծմանը, արագ արձագանքման հավաքական ուժերի կատարելագործման և զարգացման երկրորդ փաթեթին, ինչպես նաև ՀԱՊԿ-ՆԱՏՕ հարաբերությունների հեռանկարներին և այլն։ Նա նաև նշել է, որ 2009թ.  հնարավորություն է տվել համոզվելու, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում իրականացվող գորրծողությունների վերաբերյալ պետությունները լրջորեն են տրամադրված։ Նիկոլայ Բորդյուժայի խոսքերով՝ 2010թ. պակաս լարված չի լինելու, քանի որ ծրագրվում է ավարտել խաղարար ներուժի ձևավորումը, սկսել համատեղ պարապմունքները և այլն։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ՆԱՏՕ համագործակցությանը՝ Ն. Բորդյուժան ասել է, որ դրա մասին շատ է խոսվում, սակայն բացի խոսքերից՝ որևէ գործնական առաջընթաց չի նկատվում։ Նրա կարծիքով՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը Մոսկվա հնարավորություն կտա ևս մեկ անգամ ուշադրությունը սևեռել այդ հարցի վրա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը