Լրահոս

12.08.2016 17:10


Ավտոբուսում գողություն է կատարվել

Ավտոբուսում գողություն է կատարվել

Օգոստոսի 11-ին, ժամը 13.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սերգեյ Մ.-ին:

Նա խոստովանել է, որ նույն օրը թիվ 58 երթուղային ավտոբուսում մի քաղաքացու գրպանից գողացել է գումար:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը