Լրահոս

12.08.2016 17:51


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 11-ից 12-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 11-ից 12-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 11-ից 12-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքերն էլ բացահայտվել են:
Բացահայտվել է խարդախության՝ 8, գողության՝ 6, խուլիգանության, հարկերից խուսափելու և ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը