Ըստ թերթի հարցման՝ Մ. Սահակաշվիլին Վրաստանի ամենահարուստ քաղաքական գործիչն է
Վրաստանի «Квирис палитра» թերթը անցյալ շաբաթ հետազոտություն է անցկացրել՝ պարզելու, թե ովքե՞ր են Վրաստանի հարուստ քաղաքական գործիչները։
Թերթը ընթերցողներին առաջարկել է նշել ամենահարուստի անունը։ Հարցվողներին առաջարկվել է ցուցակ կազմել, որտեղ քաղաքական գործիչների հարստությունը գնահտվել է առավելագույնը 9 միավորով, իսկ նվազագույնը՝ 1։ Նախանձելի առավելությամբ հարցման արդյունքներով հաղթել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։

Հարցման արդյունքները հետևյալն են.
1. Միխայիլ Սահակաշվիլի - 8,20 միավոր
2. Վանո Մերաբիշվիլի - 6,81 միավոր
3. Նինո Բուրջանաձե - 5,87 միավոր
4.Գիգի Ուգուլավա - 5,67 միավոր
5. Զուրաբ Ադեիշվիլի - 4,53 միավոր
6. Զուրաբ Նողայիդելի - 4,52 միավոր
7. Ռուսդան Կերվալիշվիլի- 4,29 միավոր
8. Իրակլի Օքրուաշվիլի - 2,89 միավոր
9. Դավիդ Գամկրելիձե - 2,23 միավոր