Լրահոս

12.08.2016 12:50


Գանձաքար գյուղում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվել են

Գանձաքար գյուղում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվել են

Օգոստոսի 12-ին, ժամը 09.30-ին Գանձաքար գյուղում կորած Ս. Զ.-ի որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր է մեկնել Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին, ժամը 08.31-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ 80-ամյա Ս. Զ.-ն օգոստոսի 8-ին ժամը 12:00-ի սահմանում տանից դուրս է եկել և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ս. Զ.-ին (ծնվ. 1938թ.) վերջին անգամ տեսել են «Տլոտ» կոչվող հանդամասի հարակից հատվածում։

Այս խորագրի վերջին նյութերը