Լրահոս

13.08.2016 08:10


Հրդեհ է բռնկվել Փանիկ և Արգավանդ գյուղերում (լուսանկարներ)

Հրդեհ է բռնկվել Փանիկ և Արգավանդ գյուղերում (լուսանկարներ)

Օգոստոսի 12-ին, ժամը 16.13-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Փանիկ գյուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Ս. Բ.-ին պատկանող անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը մոտ 35 ք.մ և մոտ 100 հակ անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.16-ին, մարվել՝ 18.43-ին:

***

Օգոստոսի 12-ին, ժամը 16.13-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի Կենտրոնական փողոցի թիվ 23 տան բակում այրվում է չգործող արտադրամաս:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման և օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.26-ին, մարվել՝ 17.22-ին։

Ամբողջությամբ այրվել է Ա. Վ.-ին պատկանող փայտի արտադրամասը՝ 250 ք.մ, ներսում կուտակված 8 խ.մ փայտ, 3 հաստոց, 6 մեղվի փեթակ, դռներ, պատուհաններ և գրքեր:

Այս խորագրի վերջին նյութերը